Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ֆիլիպիններում գրանցվել են դիակապտության դեպքեր

Ֆիլիպիններում գրանցվել են դիակապտության դեպքեր
14.11.2013 | 11:51

Ֆիլիպինների Լեյտե նահանգում, որտեղ գրանցվել է թայֆունից տուժածների և զոհերի ամենամեծ թիվը, երեկ մեծ անկարգություններ են տեղի ունեցել դիակապտությամբ զբաղվող տեղի ավազակային խմբերի կողմից: Վերջիններս թալանել և կողոպտել են աղետի գոտում ավերված տները, մթերային խանութները, պահեստները` փնտրելով սննդամթերք և դեղորայք: Այդ գործողությունների պատճառով դադարեցվել է բազմաթիվ զոհերի թաղման գործընթացը: Տեղի իշխանությունները ստիպված են եղել դիմակայել ավազակային խմբավորումներին` անցնելով հարձակման:

Ըստ տեղի լրատվամիջոցների, սննդամթերքի խանութներից մեկի կողոպուտի ժամանակ, փլատակների տակ զոհվել է ութ մարդ: Ինչպես ԶԼՄ-ն են նշում, պահեստի կողոպուտին մասնակցել է մի քանի հազար մարդ:

Ճշտվել է ավերիչ «Հայան» թայֆունի զոհերի թիվը: Վերջին պաշտոնական տեղեկություններով, զոհերի թիվն հասել է 2 հազար 275-ի, վիրավորվել են ավելի քան 3 հազար, անհետ կորել` 84 մարդ:

Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն հարցազրույցում նշել է, որ նախկինում հայտարարված թայֆունի զոհերի թիվը (10 հազար) սխալմունք է եղել, որը տարածվել է իշխանության ներկայացուցչի կողմից: Նրա խոսքով, թայֆունը խլել է 2,5 հազար մարդու կյանք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ